Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, մահացել Է հիվանդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, լույս մայիսի 18-ի գիշերը 64 տարեկան հասակում մահացել Է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել Է Nice Matin պորտալը:
«Նա համեստ եղբայր Էր, Էքսպերիմենտատոր-ջազմենի կարիերա Էր անում, հեռու Էր քաղաքականությունից: Ֆիլիպը ծանր վիճակում Էր. նրա հիվանդության պատճառը հայտնի չԷ»,- գրում Է հրատարակությունը:
Պորտալի տեղեկատվության համաձայն, մայիսի 16-ին՝ լիազորությունները վայր դնելուց երկու օր անց, Օլանդն այցելել Է հիվանդանոցում գտնվող եղբորը: France Info հրատարակության տեղեկատվությամբ, Ֆիլիպ Օլանդը տառապում Էր ուռուցքային հիվանդությամբ եւ հիվանդ Էր մի քանի ամիս:
Ֆիլիպ Օլանդն ապրում Էր Կաննում, նույն այն տանը, որտեղ եւ նրա 94-ամյա հայրը՝ Ժորժը: Սպասվում Է, որ նախկին նախագահի եղբոր հուղարկավորությունը առաջիկա օրերին կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին:
Մայիսի 14-ին Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես թողեց պետության ղեկավարի պաշտոնը՝ լիազորությունները փոխանցելով իրեն փոխարինած Էմանուել Մակրոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



