Գիտնականները նշել են ֆիզկուլտուրայից կարճաժամկետ հրաժարվելու գլխավոր վտանգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի մի խումբ հետազոտողներ գնահատել են ֆիզկուլտուրայի պարապմունքներից կարճաժամկետ հրաժարվելու հետեւանքները երիտասարդների առողջության համար: Այդ մասին հայտնել Է EurekAlert! գիտական նորությունների պորտալը:
Ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքների 14-օրյա ընդմիջումը, ինչպես պարզել են գիտնականները, կարող Է առաջացնել նյութափոխանակության հետ կապված մի շարք փոփոխություններ, որոնք, իրենց հերթին, տանում են խրոնիկական հիվանդությունների զարգացման մեծ ռիսկի: Խոսքը, մասնավորապես, սրտանոթային համակարգի հիվանդությունների եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին Է:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները դիտարկել են 28 առողջ եւ ֆիզիկապես ակտիվ մարդկանց, որոնց միջին տարիքը 25 Էր: Գիտափորձի բոլոր մասնակիցները կրում Էին թեւնոցներ, որոնք չափում Էին ֆիզիկական ակտիվությունը:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվության ընդհատումը, թեկուզեւ այնքան կարճ ժամանակով, որքան երկու շաբաթն Է, սպառնում Է առողջության համար բացասական հետեւանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



