Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնը որակազրկվել է խթանիչներ օգտագործելու պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանցի ըմբիշ Թողրուլ Ասկերովը, ով հաղթել էր Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում, մեկ տարով որակազրկվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանցի մարզիկի որակազրկման պատճառը եղել է խթանիչների օգտագործումը:
Անալիզի արդյունքում պարզվել է, որ Ասկերովը օգտագործել է մեծ քանակությամբ Հիգենամին, ինչը այս տարվանից արգելված է բոլոր համաշխարհային հակադոպինգային գործակալությունների կողմից:
Այս դեղամիջոցը հիմնականում օգտագործվում է քաշի պահպանման համար:
Թողրուլ Ասկերովը, բացի օլիմպիական չեմպիոնից, նաև Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր է և Բաքվի Եվրոպական խաղերի ու եվրոպական առաջնության հաղթող:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



