Դաշնակցական ԿԳ նախարարն սկսել է իր գլխից վերև թռչել (լուսանկարներ, տեսանյութ)
ՖՈՏՈNewspress.am-ը գրում է.
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի ցուցանակի հենց ներքևում այս օրերին տեղ է գտել ևս մեկը՝ «Պահանջում ենք արդարություն»:
Այս կերպ դպրոցի ուսուցչական անձնակազմն իր բողոքն է արտահայտում Կրթության և գիտության նախարարի նկատմամբ, ում թեթև ձեռքի շնորհիվ դպրոցում անօրինական ճանապարհով նշանակվել է տնօրեն:
«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» նախկին տնօրեն Ամալյա Հարությունյանն անցել է թոշակի, որից հետո ԿԳՆ-ն տնօրենի թափուր տեղի համար հայտարարել է մրցույթ: Սակայն, ուսուցիչների պատմելով, մրցույթն այդպես էլ չի անցկացվել, քանի որ նախարարության կողմից նշանակված ներկայացուցիչը մրցույթին չի եկել մասնակցելու:
Թեկնածուներից Հայարփի Մինասյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը նկատում է, որ ըստ սահմանված օրենքի՝ մրցույթը կարելի էր չեղյալ համարել, եթե չի ներկայանում թեկնածուներից որևէ մեկը, իսկ նախարարության ներկայացուցչի բացակայությունը չէր կարող խոչընդոտել մրցույթը, և այն պետք է անցկացվեր:
Շարունակությունն՝ այստեղ