Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ»,- ասել է Մխիթարյանը:
«Օլդ Տրաֆորդում» տեղի է ունեցել ակումբային մրցանակաբաշխության արարողությունը: Մխիթարյանի գոլը ստացել է երկրպագուների քվեարկության մասնակիցների 57 տոկոսը: Երկրորդ տեղում անգլիացի Ուեյն Ռունիի գոլն է «Սթոք Սիթիի» դարպասը՝ 13 տոկոս, երրորդ տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի գոլը «Սուոնսիի» դարպասը՝ 9 տոկոս:
Նյութը՝ Sport.news.am-ի
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



