ԱԺ 4 խմբակցություններն ընտրել են ղեկավարներ և քարտուղարներ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի 4 խմբակցությունները նիստեր են գումարել և ընտրել խմբակցության ղեկավարներ և քարտուղարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հանրապետական» խմբակցությունը նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին: «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, քարտուղար՝ Աղվան Վարդանյանը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



