Միջազգային կոալիցիայի հարվածից սիրիացի զինվորականներ են զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Աթ Թանֆի շրջանում, ինչը զոհերի Է հանգեցրել զինծառայողների մեջ: Այդ մասին ասված Է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Սիրիայի պաշտպանական գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ այդ գրոհի արդարացումներն անընդունելի են: Կառավարական զորքերի դիրքերին հարվածելը ցույց Է տալիս ԱՄՆ-ի իրական նպատակները ահաբեկչության դեմ մղվող պայքարում, նշվում Է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել Է, որովհետեւ «ցամաքում գործող հրամանատարը համարել Է, որ այդ ուժերը սպառնալիք են ներկայացնում կոալիցիայի ուժերի համար»:
Մինչդեռ, ինչպես նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում, սիրիական բանակին հարվածից մեկ օր առաջ կոալիցիան նաեւ հարված Է հասցրել խաղաղ բնակիչներին, ինչը, գերատեչության համոզմամբ, չի նպաստում Սիրիայում բարենպաստ քաղաքական իրադրության ստեղծմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



