Լոնդոնում սպառնացել են ձերբակալել Ասանժին, եթե նա հեռանա դեսպանատնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոնդոնի ոստիկանությունը սպառնում Է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է իրավապահների հայտարարության մեջ:
«Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր Է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր Է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,- ասված Է հայտարարության մեջ:
Մայիսի 19-ին հայտնի Է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը կարճել Է Ասանժի գործով հետաքննությունը, որին կասկածում Էին 2010 թվականին Շվեդիայում բռնաբարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



