Հայաստանում պակասել է գրավատների թիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի վերջի դրությամբ գործել է 141 գրավատուն։ Վկայակոչելով ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ գրավատների քանակը 146 էր, 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ՝ 143։ Հայաստանյան գրավատների թիվը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 5-ով։
Այս ընթացքում Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2 գրավատուն (փետրվարին և մարտին), ուժը կորցրած է ճանաչվել 6 գրավատների լիցենզիա (3-ը՝ հունվարին, 3-ը՝ փետրվարին, 1-ը՝ մարտին)։
2017 թվականի մարտի վերջի դրությամբ՝ ՀՀ գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8 մլրդ 497 մլն դրամ։ Տարվա սկզբի համեմատ գրավատների վարկերն ավելացել են 65 մլն դրամով։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



