Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրք խուժանը պետք է պատասխանատվություն կրի. ԱՄՆ կոնգրեսականն արձագանքել է վաշինգտոնյան միջադեպին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:

Հաշվի առնելով Թուրքիայի կառավարության շարունակական ավտորիտարացումը՝ կոնգրեսականը մտահոգիչ է համարում Էրդողանի այցը Սպիտակ Տուն:

«Նախագահ Էրդողանի անվտանգության թիմը միակողմանիորեն բռնարարքներ է գործել խաղաղ ցուցարարների հանդեպ, ովքեր փորձում էին բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին: Թուրք անվտանգության աշխատողները հստակորեն հարձակվել են հայ, քուրդ, եզդի և այլ իրավապաշտպանների դեմ՝ հանգեցնելով ինը հոգու հոսպիտալացմանը: Ցավալի է, որ կարծես թե պատմությունը կարող է կրկնվել»,-նշել է Ջիմ Կոստան:

Կոնգրեսականը նշել է, որ վերջին շրջանում բազմաթիվ ամերիկացիներ դիտել են «Խոստումը» ֆիլմում, որում նկարագրվում են 1915թ-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմական դրվագներ: Նա հիշեցրել է, որ ֆիլմում դաժանագույն գործողությունները սկսվում են երիտասարդ թուրքերի կողմից անմեղ մարդկանց ծեծ ու ջարդից: Կոնգրեսական նշել է նաև, որ ժամանակակից Թուրքիան չի ցանկանում ընդունել ցեղասպանության իրողությունը:

«Չենք կարող թույլ տալ, որ թուրք անվտանգության աշխատակիցների քայլերը մնան անպատասխան: Նրանց քայլերը խայտառակություն են և ես դատապարտում եմ դրանք: Նրանք խախտում են ինչպես ամերիկյան օրենքները, այնպես էլ ամերիկյան արժեքները: Թուրք անվտանգության աշխատակիցները պետք է պատասխանատվություն կրեն: ԱՄՆ նախագահը պետք է համապատասխան դիվանագիտական և իրավական քայլեր ձեռնարկի այս թուրք խուժանի նկատմամբ հայերի, քրդերի, եզդիների և այլ ցուցարարների հանդեպ բռնարարքների համար»,- ընդգծել է ԱՄՆ կոնգրեսականը:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի շարք կոնգրեսականներ:

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՎթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 3 տուժած Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները