Ստամբուլում բասկետբոլի երկրպագուների միջև ծագած վիճաբանության հետևանքով վիրավորվել է Հունաստանի 5 քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլում Եվրոլիգայի «Եզրափակիչ քառյակի» մեջ հայտնված թուրքական «Ֆեներբահչե» և հունական «Օլիմպիակոս» բասկետբոլային թիմերի եկրպագուների միջև մայիսի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Երկրպագուների միջև բախումը տեղի է ունեցել Ստամբուլի Թաքսիմի շրջանի Իսթիքլալ փողոցում:
Բախման հետևանքով 5 հույն երկրպագու ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Եվրոլիգայի «Եզրափակիչ քառյակի» հանդիպումները մայիսի 19-ից 21-ը տեղի են ունենում Ստամբուլի «Սինան Էրդեմ» մարզադաշտում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



