Լավրովը խստորեն քննադատել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածը լեգիտիմ չէ, անօրինական է և խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչն էլ լինի այդ որոշումների պատճառը՝ այն լեգիտիմ չէ, այն անօրինական է և Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության հերթական կոպիտ խախտումն է»,- ասել է նա լրագրողներին:
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ն փորձել է արդարացնել Սիրիայի ուղղությամբ հարվածը նրանով, որ «այդ կառավարական ուժերը վտանգ էին ստեղծում ընդդիմության համար, որը համագործակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայից ամերիկացի զինվորականների հետ»:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան հարված է հասցրել Աթ Թանֆայի շրջանում սիրիական կառավարամետ ուժերի ուղղությամբ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



