Տեխասի կողմի Ցեղասպանության ճանաչումը պատասխան էր Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:
«Տեխասն ԱՄՆ-ի 46-րդ նահանգն է, որ ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք այս քայլը և շնորհակալություն հայտնենք մեր ամերիկացի գործընկերներին այս քայլի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Տեխասի Ներկայացուցիչների պալատի այդ քայլը շատ հստակ պատասխան էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և օրերս Վաշինգտոնում թուրքերի լկտի պահվածքին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



