Կիսակառույց շինության ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժածը վերակենդանացման բաժանմունքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Ամիրյան 26 հասցեում կիսակառույց ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժած քաղաքացին այս պահին գտնվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացրին թիվ 1 կլինիկական հիվանդանոցից, գլխավոր բժիշկն այս պահին տուժածի մոտ է: Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկական մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



