Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամերիկան պառակտված ու շփոթվա՞ծ է, թե՝ շիզոֆրենիկ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Past.am-ը գրում  է
 
 Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նման գործիչների գռեհկաբանությանը աշխարհը, կարծես, վաղուց է վարժվել: Բայց Պուտինի վերջին դիտարկման մեջ, որ վերաբերում էր Միացյալ Նահանգներում սկիզբ առած քաղաքական շիզոֆրենիային, այնուամենայնիվ, ինչ–որ ճշմարտություն կա:
 
Ոչ ոք այլևս չի հասկանում, թե ինչ են ուզում այդ երկրում: Թրամփի խնդիրները լուծեցին, Ռուսաստանի հետ հնարավոր կապերն ամբողջությամբ բացահայտեցին, հիմա էլ, պարզվում է, ըստ հանրապետական սենատոր Աննա Լիթըլի և այլոց՝ նախագահի էքս–թեկնածու Հիլարի Քլինթո՛նն է ռուսական գործակալ, որն ուզում է քանդել մեծ Ամերիկան:
Արդյունքում, ըստ Rasmussen Reports կենտրոնի վերջին սոցիոլոգիական հարցումների, հանրության մեծ մասը կամենում է, որ ներկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեկտեղ, հատուկ դատախազը քննի նաև Քլինթոնի՝ Ռուսաստանի հետ ունեցած հնարավոր կապերը: Մարդիկ մտածում են, որ շատ հնարավոր է՝ Թրամփին հրապարակայնորեն պաշտպանելու՝ Կրեմլի դիրքորոշումը, իր բուն հովանավորին թաքցնելու ամենապրիմիտիվ, բայց կասկածներ չառաջացնող ճանապարհն է: Կարծում են, որ այն քաղաքական ըմբոստությունը, որի գլուխ է կանգնել Քլինթոնը, ոչ միայն իշխանությունը զավթելուն է ուղղված, այլև սեփական հիմնադրամը հարստացնելուն և Կրեմլի ազդեցությունն առավել մեծացնելուն:
 
 
Ամենուրեք, այսինքն, այնպիսի ֆանտաստիկ վարկածների հոսք է ու նույն մարդու հակասական մտքերի այնպիսի շփոթ, որ անփորձ դիտարկողն ուղղակի կխճճվի իսկապես էլ շիզոֆրենիա հիշեցնող այս իրավիճակում: Միակ հստակ բանն է, որ ամերիկյան հանրությունը հոգնել է այս իրավիճակից, և այլևս որևէ մեկին չի վստահում:
 
Այդ թվում՝ Քլինթոնին: Չափազանց մեծ աշխարհագրություն և մասնակիցների մեծ քանակ ներառող՝ վերոնշյալ սոցիոլոգիական հարցման համաձայն՝ եթե նույնիսկ Թրամփը չլիներ, միևնույն է, հանրության 60%–ը (իսկ մենք քիչ թե շատ վստահում ենք այս կենտրոնին, որովհետև այն քչերից էր, որ դեռ քարոզարշավի ժամանակ էր հակադրվելով բոլորին՝ խոսում Թրամփի հնարավոր հաղթանակի և հանրության իրական տրամադրությունների մասին), համարում է, որ նա ժամանակին չարաշահել է իր լիազորությունները և այժմ էլ, բազում անհայտ/կասկածելի մեկենասների ու հայտնի օդիոզ փողատերերի, երկրի թշնամիների շահերն է ուզում առաջ տանել:
 
Ներկայի նախագահի դեմ ծավալած արշավը այնքան է զարմացրել հանրությանը, որ դրա մոտ 37%–ը չի էլ փաստարկում, թե ինչու է Թրամփին չվստահելու փոխարեն հենց Քլինթոնի հանդեպ անվստահություն տածում: Rasmussen Reports–ը պնդում է, թե դեռ երբեք մարդկանց ուղեղում այսպիսի շփոթ չէր եղել, և երբեք հանրության 89%–ն իր նախկին պետքարտուղարի արտաքին քաղաքականությունը չի նույնացրել անձնական շահին: Ինչ վերաբերում է, իբր, Քլինթոնի դեմ տարված սև փիառին ու կեղտոտ տեխնոլոգիաներին, նույն հանրությունը, կարծես, նոր է ինչ–ինչ դրվագներ հիշում (օրինակ՝ Բրյուսելի ակտիվ հակաքարոզչությունը կամ՝ դեմոկրատների հանրային կապերով զբաղվող Ալեքսանդր Չալուպային, որին Քլինթոնն անձամբ էր գործուղել Կիև՝ Թրամփ–ՌԴ կապեր գտնելու և այնպիսի սև փիառ անելու Թրամփի շտաբի պետ Փոլ Մանաֆորտի, հանրապետականների դեմ, որ նրա անունը Yahoo պորտալը դրեց այն 16 մարդկանց կողքին, որոնք ամենաշատն են ազդել ընտրությունների ու հանրային կարծիքի վրա), փորձելով վերաիմաստավորել դրանք: Այնպես որ, ոչ ոք չգիտի, թե այս պատմությունն ինչով կավարտվի:
 
Ամերիկյան, իբր, առաջադեմ մեդիան առայժմ Թրամփի լուսանկարը Կրեմլի մերձակայքում գտնվող Վասիլի Երանելու տաճարին փարված է պատկերում, իսկ Թրամփը Օբամային ու Քլինթոնի հեղինակմանն է վերագրում այս հիստերիան, ինչպես նաև՝ համոզված պնդում, թե հատուկ դատախազի նշանակումը սարսափելի վնաս կհասցնի ԱՄՆ–ին՝ ցուցադրելով նրան որպես պառակտված և շփոթված երկիր:
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ