Իրանում ընտրությունները նորմալ են անցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ոստիկանապետ, բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին օրվա երկրորդ կեսին լրագրողներին հայտնել է, թե նախագահական ընտրություններն անցնում են նորմալ, առանց որևէ խախտման և բացարձակ անվտանգ միջավայրում: ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ մոտ 66500 տեղամասերում ընտրությունները վերահսկում են մոտ 300000 ոստիկաններ և 100000 դիտորդներ, լրագրողներ:
Հաղորդվում է նաև, որ Իրանի 12–րդ նախագահական, ինչպես նաև՝ 5–րդ քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրություններին մասնակցում է մոտ 56 մլն ընտրող: Հիշեցնենք, որ հիմնական պայքարը ծավալվել է Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի և կոշտ գծի կողմնակից Էբրահիմ Ռայիսիի միջև: Իրանում կատակում են, որ սա պայքար էր «սպիտակի» ու «սևի» միջև, քանի որ Ռոհանին կրում է սպիտակ, իսկ Ռայիսին՝ սև չալմա։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



