Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ բացահայտումներ կլինեն հնդիկ դերասանների մասին Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդման ժամանակ

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է. 

BlogNews.am-ն արդեն պատմել է Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդման մասին։ Այս անգամ նա մեկնել է Հնդկաստան և բացառիկ հարցազրույց ունեցել հնդկական սերիալների դերասանների հետ: Հաղորդման առաջին թողարկումը ԱՏՎ-ի եթերում կլինի երկուշաբթի՝ ժամը՝ 20:00-ին:

«Բավականին հետաքրքիր հաղորդում է սպասվում: Ամեն երկիր գնալիս ես սովորեցնում եմ՝ ինչպես կարելի է, օրինակ, մատչելի հանգստանալ: Այս անգամվա այցիս ժամանակ հանդիպեցի Նանդիշի հետ, ով բավականին սիրված դերասան է: Առաջին հանդիպումը նրա հետ էր։ Խոսել ենք նրա անձնական կյանքից, գործունեությունից և Հայաստան իր այցից: Բազում բացահայտումներ են լինելու, քանի որ հեռուստադիտողը նրանց տեսնում է միայն հեռուստասերիալում: Դերասաններից մի քանիսին հանդիպել եմ նրանց տանը, նկարահանման հրապարակում, մի քանիսն էլ ինձ մոտ հյուրանոց էին եկել: Հետաքրքիր սերիաներ են ստացվել, և հույս ունեմ՝ կարդարացնեմ հեռուստադիտողների սպասելիքները»,- պատմում է Վարդանը։

Վարդանը նաև պատմում է, որ նախորդ այցի ժամանակ ինչ-ինչ պատճառներով չէր հասցրել նկարահանել Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Բարունին. «Նրան նկարահանելն ամենաբարդն էր. նա ամենապահանջվածներից մեկն է Հնդկաստանում, երկրպագուների մեծ բանակ ունի: Նրա հետ հանդիպելը իրոք բարդ էր, բազմաթիվ անգամ մերժումներ էին գալիս, բայց ես նպատակասլաց եմ և եթե նպատակ եմ դրել, պետք է հասնեմ: Այնպիսի մարդիկ նրան զանգահարեցին, որ անձամբ նա ինձ հետո զանգահարեց, և պայմանավորվեցինք նկարահանման համար»:

Չնայած տվյալ դերասանները Հայաստանում բավականին սիրված և պահանջված են, բայց, ինչպես Վարդանն է պատմում, Հնդկաստանում չունեն նման ճանաչում. «Երբ յուրաքանչյուրի հետ հանդիպում էի, ես միշտ հետևում էի, թե կողքիններն ինչպես են իրենց պահում: Գիտեք, այնտեղ կան մեգաաստղեր, որոնց հանդիպելը պարզապես անհնարին է, քանի որ նրանք իսկապես աստղային կյանքով են ապրում, ես տեսել եմ՝ ինչ պայմաններում են ապրում նրանք: Իսկ այս հեռուստասերիալի դերասանների բախտը բերել է, որ սերիալը ցուցադրվել է մի քանի երկրներում: Իհարկե, նրանց թվում կային այնպիսի դերասան-դերասանուհիներ, ովքեր ունեին միլիոնավոր հետևորդներ Ինստագրամում»:  

Ի դեպ՝ նշենք, որ արդեն առաջին հաղորդման ժամանակ կլինի նաև խաղ-մրցույթ. «Կլինի հարց՝ հնդիկ դերասանի հետ կապված, և ճիշտ պատասխանողը կստանա նվեր՝ տվյալ դերասանի ստորագրությամբ լուսանկար: Դա կլինի միայն իմ Ինստագրամի էջում, և առաջին հինգ պատասխանողները կստանան նվերներ: Կարծում եմ՝ դրանք սպասված նվերներ կլինեն, որովհետև, եթե մարդիկ երկրպագում են, կարևոր է նրանց համար»:

Վերջում ավելացնենք, որ յուրաքանչյուր երկուշաբթի ԱՏՎ-ի եթերում կլինի հարցազրույցների շարքը հնդիկ դերասանների հետ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

 
 

 

Արցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ Ղազինյան