Դեր Զոր քաղաքում ԻՊ զինյալների հարվածներից զոհվել է 15 խաղաղ բնակիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթի տակ են պահում Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը:Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Հարամիշ և էլ-Ջոուրա թաղամասերում ականանետերի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, 63-ը վիրավորվել են:
Մահացածների ու տուժածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:
Շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Դեր Զորի պաշարումը շարունակվում է 2014 թվականից: Քաղաքի մեծ մասը և դրան կից օդանավակայանը իշխանական ուժերի պաշտպանության տակ են:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



