Լանջաղբյուրի տնտեսություններից մեկում գայլը 15 գլուխ ոչխար է հոշոտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում անցած գիշեր գայլը կամ գայլերի ոհմակը հարձակվել է Նորիկ Գեւորգյանի տան բակի ամառային փարախում գտնվող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 15 գլուխ՝ 5 մայր ոչխար եւ 10 գառ: Ինչպես տեղեկացրին Լանջաղբյուրի գյուղապետարանից, լուսադեմին 12 գլուխ անասուն լրիվ հոշոտված են գտնվել ու անշնչացած, իսկ 3-ը գտնվում են վիրավոր վիճակում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության եւ Լանջաղբյուրի գյուղապետարանի մասնագետների կողմից կազմված արձանագրության համաձայն՝ Նորիկ Գեւորգյանի տնտեսության պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Խոսրով Խլղաթյան
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



