Չավի. Ցանկանում եմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթի «Յուվենտուսը»
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող Չավին հույս է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսն» առավելության կհասնի Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
«Թիմերի հնարավորությունները գնահատում եմ հավասար, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միշտ է այդպես՝ 50/50: Ես ցանկանում եմ, որ հաղթի «Յուվենտուսը», իսկ Ջանլուիջի Բուֆոնն առաջին անգամ նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը: Նա արժանի է այդ տիտղոսին»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Չեմպիոննեի լիգայի եզրափակիչը հունիսի 3-ին է Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



