Արտակարգ պատահար Շիրակում. «Մերսեդեսը» շրջվել է. վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ, նրա վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 22:59-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Արթիկ-Հոռոմ հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes Benz 230E» մակնիշի 35 ՕV 207 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 52-ամյա Ս. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



