Մոուրինյուն որոշել է, թե ով կլինի ՄՅՈւ-ի ավագը Եվրոպա լիգայի եզրափակչում
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի՝ «Այաքսի» հետ խաղում ավագի թևկապը վստահել Անտոնիո Վալենսիային:
Այս մասին հայտնում է «Mirror-ը:
Կիսապաշտպանն արդեն կրել է ՄՅՈւ-ի ավագի թևկապը ԵԼ-ի կիսաեզրափակիչ փուլի՝ «Սելթայի» հետ երկու խաղերում, երբ Ուեյն Ռունին, Մայքլ Կերիկը և Քրիս Սմոլինգը վնասվածքների պատճառով բացակայում էին թիմից:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Ռունին և Կերիկը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Այաքսի» հետ եզրափակչին, Մոուրինուն որոշել է ավագի պարտականությունները դարձյալ վստահել Վալենսիային:
Բայց սա չի նշանակում, որ ԵԼ-ի եզրափակչում հաղթելու դեպքում, հենց Վալենսիան է գլխավերևում բարձրացնելու գավաթը: Հավանական է, որ այդ խաղը Ռունիի վերջին հանդիպումը կլինի ՄՅՈւ-ի կազմում, հետևաբար հենց նա էլ գլխավերևում կպարզի գավաթը, եթե ՄՅՈւ-ն հաղթի «Այաքսին»:
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Այաքսի» միջև կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: