Հնդկաստանում կինը կտրել է բռնաբարողի առնանդամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում կինը կտրել է բռնաբարողի առնանդամը: AFP-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քերալա նահանգում: 23-ամյա աղջիկը պնդում է, որ 54-ամյա տղամարդը փորձել է իրեն բռնաբարել իր սեփական տանը:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ տղամարդը պնդել է, որ զոհի ընտանիքի կրոնական գուրուն է: Աղջիկը հայտարարել է, որ նա մի քանի տարի իրեն հետապնդել է: Նա նշել է, որ իր ծնողները նրան կուրորեն հավատացել են, մինչդեռ կրոնական ծիսակատարության կատարման պատրվակով երբ աղջկա հետ մենակ է մնացել, նրան բռնաբարել է:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել բռնաբարության եւ անչափահասի նկատմամբ սեքսուալ ոտնձգության մեղադրանքներով: Առնանդամը կտրելուց հետո բռնաբարողին հիվանդանոց են տեղափոխել: Նշվում է, որ նրա վիճակը ծանր է:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



