Դուտերտեն հայտնել է, որ դժբախտ է նախագահի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ երջանիկ չէ պետության ղեկավարի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա այս մասին ասել է Ռուսաստան իր այցից առաջ ռուս լրագրողների հետ հարցազրույցում:
«Ոմանք ասում են, որ [Մինդանաո կղզում] ռազմական դրության նախատեսվող օրենքն անհրաժեշտ է իմ իշխանության ամրապնդման համար: Բայց ես արդեն 72 տարեկան եմ: Եթե ինձ հարցնեք՝ երջանիկ եմ նախագահ լինելու համար, ապա կասեմ՝ ոչ»,- նշել է Դուտերտեն:
Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ ներկայումս ինքը նախագահ լինելու կարիք չունի: «Բայց ես չեմ կարող ետ դառնալ, պետք է այս աշխատանքը կատարեմ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ, իր պարտականությունը պետությանը ծառայելն է», իսկ Ֆիլիպինները «պետք է դառնա կյանքի համար խաղաղ եւ հարմարավետ վայր»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



