Թրամփին իմպիչմենտի ենթարկելու կոչով հանդես եկած ԱՄՆ կոնգրեսականին սպառնացել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականը, ով օրեր առաջ կոչ էր արել իմպիչմենտ հայտարարել նախագահ Թրամփի նկատմամբ, «ինքնադատաստանի» ենթարկվելու սպառնալիքներ է ստացել:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, աֆրոամերիկացի քաղաքական գործիչ Ալ Գրինը հեռախոսազանգերի և ձայնային հաղորդագրությունների միջոցով սպառնալիքներ է ստացել ԱՄՆ նախագահի կողմնակիցներից:
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում` Ալ Գրինը հանդես էր եկել Թրամփի նկատմամբ իմպիչմենտ հայտարարելու կոչով` վերջինիս մեղադրելով «արդարության խոչընդոտ» լինելու մեջ:
Զանգահարողներից մեկը նրան ռասայական վիրավորանքներ ու սպառնալիքներ է հասցրել, ապա ասել, որ իրեն «կկախեն ծառից», եթե շարունակի Թրամփի դեմ իմպիչմենտի կոչերով հանդես գալ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



