Շվեյցարիան անցում է կատարում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմանը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԷներգետիկայի ոլորտում նոր պետական ռազմավարության կողմնակիցները հաղթանակ են տարել Շվեյցարիայում անցկացված հանրաքվեում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, շվեյցարացիները քվեարկել են ատոմակայաններից աստիճանաբար հրաժարվելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցում կատարելու օգտին:
Երկրի կառավարության կայքում հրապարակված տվյալների համաձայն` «Էներգետիկ ռազմավարություն 2050» նախագծին կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցողների 58.2 տոկոսը (1 321 947 մարդ), դեմ` 41.8 տոկոսը (949 169 մարդ):
Հանրաքվեին բնակիչների մասնակցության մակարդակը կազմել է 42 տոկոս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



