Պրիմերա. Մեսին՝ լավագույն ռմբարկու, Ռոնալդուն երրորդն է
ՍՊՈՐՏԻսպանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 34 խաղում խփել է 37 գոլ (6-ը՝ 11 մ-ից):
Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ 35 խաղում խփել է 28 գոլ: Եռյակը եզրափակեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 29 խաղում խփել է 25 գոլ (6-ը՝ 11 մ-ից):
Հիշեցնենք, որ «Ռեալը» 5 տարվա դադարից հետո 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, «Բարսելոնան» երկրորդն է, Մադրիդի «Աթլետիկոն» երրորդն է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



