Դին Լիժենը՝ Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏՄոսկվայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկության երկրորդ փուլը:
Մրցաշարի հաղթող դարձավ Դին Լիժենը. Չինաստանը ներկայացնող գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: 5.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շահրիյար Մամեդյարովը:
Միանգամից 7 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը, վաստակեցին 5-ական միավոր և կիսեցին 3-9-րդ հորիզոնականները:
Պենտալա Հարիկրիշնան, Բորիս Գելֆանդը և Եվգենի Տոմաշևսկին 4.5-ական միավորով կիսեցին 10-12-րդ հորիզոնականները: 4-ական միավոր վաստակած Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը և Ջոն Լյուդվիգ Համերը հանգրվանեցին 13-14-րդ հորիզոնականներում: Յան Նեպոմնյաշչին, Մայքլ Ադամսը և Սալեմ Սալեհը իրենց ակտիվում գրանցեցին 3.5-ական միավոր և կիսեցին 15-17-րդ հորիզոնականները, իսկ 2.5 միավոր վաստակած Էռնեստո Ինարկիևը եզրափակեց աղյուսակը:
Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը: