ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նոր սպառազինություն կմատակարարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է: Այս մասին «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
«2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանողական զինտեխնիկայի մատակարարումները` Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համապատասխան պայմանագրերին համապատասխան: Խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է` ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զրահապատ տրանսպորտային միջոցներ»,- ասել է Շուգաևը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



