Վերոնիկա Սկվորցովան ընտրվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ): Այդ մասին հայտնել Է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
«Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ընտրվել Է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախագահ: Ընտրությունները մայիսի 22-ին անցկացվել են Ժնեւում ԱՀԱ-ի առաջին լիագումար նիստում»,-լրագրողներին հայտնել Է Սալագայը:
Ասամբլեան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գերագույն մարմինն Է: Այն գումարվում Է տարեկան մեկ անգամ եւ ընդունում Է որոշումներ, որոնց հիման վրա ԱՀԿ-ն գործում Է հաջորդ տարվա ընթացքում: Ավելի վաղ Սկվորցովային ԱՀԿ-ի նախագահի պաշտոնում անվանակարգել Էին եվրոպական երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



