Թրամփը ժամանել Է Իսրայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնում ընտրվելուց ի վեր առաջին այցով մայիսի 22-ին ժամանել Է Իսրայել: Դավիթ բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում Թրամփի ինքնաթիռը դիմավորել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ տիկնոջ՝ Սառայի հետ, Կնեսետի (երկրի խորհրդարանի) խոսնակ Յուլի Էդելշտեյնը, Իսրայելի կառավարության նախարարները՝ ամբողջ կազմով, հոգեւորականության ներկայացուցիներ: Թրամփի դիմավորման արարողությունն ուղիղ եթերում հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները:
Արարողության ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Իսրայել իր այցը երկու երկրների անխախտ բարեկամության հաստատումն Է: «Ինձ համար մեծ պատիվ Է այսօր լինել ձեզ հետ, որպես նախագահ իմ առաջին այցը ԱՄՆ-ի եւ Իսրայել Պետության անխախտ միության հաստատումն Է»,-ասել Է Թրամփը՝ դիմելով Ռիվլինին եւ Նաթանյահուին:
«Իսրայելը կառուցել Է մեծագույն քաղաքակրթություններից մեկը»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:
Նա նաեւ Մերձավոր Արեւելք իր այցը որակել Է «այս տարածաշրջան անվտանգություն եւ կայունություն բերելու, ահաբեկիչների գրոհները դիմագրավելու եւ ապագա խաղաղության ու բարգավաճման համար պայմաններ ստեղծելու հազվադեպ հնարավորություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



