Մակրոնը մայիսի 29-ին Պուտինի կընդունի Փարիզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում:
Նշվում Է, որ հանդիպումը պլանավորված Է Վերսալյան պալատում:
Ավելի վաղ «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Փարիզի եւ Մոսկվայի աղբյուրների, հայտնել Է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին նախապես չպլանավորված այց կկատարի Ֆրանսիա, որը նրան թույլ կտա անձամբ ծանոթանալ Ֆրանսիայի նոր նախագահի հետ: Այցի համառ առիթ կդառնա Վերսալում Պյոտր Առաջինին նվիրված ցուցահանդեսի բացումը, բայց, հրատարակության աղբյուրների տվյալների համաձայն, այցի օրակարգը դրանով չի սահմանափակվի եւ «հագեցած կլինի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



