Կանանց գայթակղելու հրաշալի խորհուրդներ տղամարդկանց
ԼԱՅՖՏղամարդկաց ընդմիշմ մի հարց է հետաքրքրում՝ կնոջը գայթակղելու համար ինչպիսի հատկություններով պետք է իրենք օժտված լինեն: Ամերիկացի գիտնակններն ու հոգեբանները վերջերս փորձեցին բացահայտել ու գտնել այդ հարցի պատասխանը:
Նրանք տղամարդկանց խորհուրդ են տալիս ապարդյուն ծաղիկներ, զարդեր կամ այլ նվերներ չանել: Կանանց կարելի է գրավել պարզապես սրամտությամբ ու մտքի թռիչքով: Հետզությանը մասնակցել են արական և իգական սեռի 40 ուսանողներ: Նրանց բոլորին նույն հարցն են ուղղել՝ անմարդաբնակ կղզի գնալիս առաջինը ինչ կվերցնեին իրենց հետ:
Այնուհետև առաջ են քաշել պատասխանների մի քանի տարբերակներ՝ շոկոլադ, մազերի լաք կամ պոլիէթիլենային տոպրակներ: 40 մասնակիցներից 19-ը նախընտրեցին տալ սրամիտ հումորային պատասխաններ: Այնուհետև այդ 19 ուսանողների պատասխանների առանձին ձայնագրությունները լսեցին մնացած ուսանողները, որոնց առաջարկել են գնահատել նրանց գրավչությունը ծիծաղելի պատասխաններին համապատասխան:
Արդյունքը եղավ այսպիսին՝ մասնակիցները հումորի սուր զգացողություն ուսանող ուսանողներին ընկալել են որպես մեկ գիշերվա համար ամենահարմար թեկնածուները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: