Թթուջուր եւ Գանձակ գյուղերի աշնանացան ցորենի որոշ ցանքեր ցրտահարված են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Թթուջուր եւ Գանձակ գյուղերում աշնանացան ցորենի ցանքերը որոշակի տարածքներում չեն դիմացել անցած ձմռան ցրտերին՝ կորցնելով հետագա կենսունակությունը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրվել է աշնանացան ցորենի ցանքերի ընդհանուր վիճակը, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ մոտ 32 հեկտար աշնանացան ցրտահարված է Թթուջրում, մոտ 33 հեկտար՝ Գանձակում:«Թթուջրում նախորդ տարվա աշնանը կատարվել է մոտ 50 հեկտար աշնանացան: Ի դեպ, Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այստեղ առաջին անգամ է աշնանացան կատարվել, որից մոտ 32 հեկտարն արդեն կորցրել է իր կենսունակությունը անցած ձմռան դաժան ցրտերի հետեւանքով: Այստեղ տուժել է 42 տնտեսություն: Գանձակում նախորդ տարվա աշնանը կատարվել է 60 հեկտար աշնանացան, որից մոտ 33 հեկտարը ցրտահարված է: Այստեղ էլ տուժել է 50 տնտեսություն: Մենք տնտեսություններին խորհուրդ ենք տվել՝ ցրտահարված ցանքերում կատարել գարու ենթացանք: Ամեն դեպքում, մարդիկ վնասներ են կրել, եւ այս տարի չեն կարող ակնկալած բերքից ոչինչ ստանալ»,-հավաստեց Մարտին Պետրոսյանը: Տնտեսություններին պատճառված վնասների հնարավոր չափերը ճշտվում են:
Խոսրով Խլղաթյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



