Հղի կնոջ սննդակարգը
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հղի կնոջ սննդակարգը.
Տարածված կարծիք կա, որ հղիության ընթացքում պետք է շատ ուտել, հակառակ դեպքում կծնվի թույլ երեխա: Հղի կնոջ կերակրացանկում բացի կենդանական սպիտակուցներ պարունակող սննդից (կաթ, կաթնաշոռ, ձու, պանիր և այլն) անհրաժեշտ է ընդգրկել շիլաներ, բանջարեղեն, մրգեր, թարմ հյութեր:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդի որակին և ոչ թե քանակին: Հղիության ընթացքում օգտակար են այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բուսական սպիտակուցներ. լոբազգիներ, ընկույզ (ընդեղեն), ցորեն և ցորենի թեփ: Ցանկալի է ուտել խաշած միս, ձուկ:

Հղիության ընթացքում պետք չէ օգտագործել երշիկեղեն, թխվածքներ, շուտ փչացող ճաշատեսակներ: Հղի կնոջ սնունդը պետք է լինի թարմ պատրաստված: Հարկավոր է սահմանափակել կծու մթերքների կամ համեմունքների օգտագործումը:

Հղիության ընթացքում արգելվում է օգտագործել ոգելից խմիչք: Ալկոհոլը վնաս է պտղի նյարդային համակարգին: Իսկ սուրճի մեջ պարունակվող կոֆեինն էլ կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը: Այդ իսկ պատճառով կարելի է խմել օրը մեկ բաժակ ոչ խիտ սուրճ:
Անի Գևորգյան
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



