Երևան, 31.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ սենատորները սպառնում են դադարեցնել հատկացումները Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Անկարային տրվող ԱՄՆ օգնությունը, եթե Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործը հավուր պատշաճի ուշադրության չարժանանա Թուրքիայի կառավարության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին ուղղված նամակում սենատորները նշել են. «Մենք կցանկանայինք հիշեցնել ձեզ, որ խաղաղ հավաքներն ու խոսքի ազատությունն այս երկրի հիմնարար իրավունքներն են: Թուրքական անվտանգության անձնակազմի ներկայացուցիչների կողմից ցուցաբերված ագրեսիվությունն ու բռնությունը շատերիս կողմից մեկնաբանվեց որպես ավելին, քան հարձակում ընդդեմ խաղաղ ցուցարարների. դա հարձակում էր այս իրավունքների դեմ»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 29 անդամներ կոչ են արել պետդեպարտամենտին համապատասխան միջոցներ ձեռնարկել կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: «Օտար երկրի անվտանգության աշխատակիցների կողմից նման պահվածքը դատապարտելի է և չի կարող հանդուրժվել: Այս գործողությունները ոչ միայն հանցագործ բնույթ ունեն, այլև հակասում են ԱՄՆ արժեքներին»,- նշել են նրանք: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի անդամներն ընդգծել են, որ խոսքի և հավաքների ազատությունը կարող է արգելված լինել Թուրքիայում և վիրավորական այդ երկրի նախագահի համար, սակայն դրանք ԱՄՆ արմատային արժեքներ են և պետք է պաշտպանված լինեն:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, պետքարտուղար Թիլերսոնը՝ անընդունելի համարելով թուրքական հաշվեհարդարները Վաշինգտոնի կենտրոնում, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ:

Իրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ Թաթարստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 աշխատակից է զոհվել․ տուժել է 58 մարդ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է ԿԳՄՍ նախարարը զրուցել է իրանցի իր գործընկերոջ հետ․ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը «ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանՔրեական և համայնքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել Կարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըՆորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Պայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե ՄարգարյանըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ Մխիթարյան«Խազեր 2026»-ում Արփի Գաբրիելյանը միայնակ էր. որտե՞ղ էր Միհրան ԾառուկյանըԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ Շքեղ անակնկալ և հուզիչ կադրեր. Տաթև Ասատրյանի ու ամուսնու նվերը սկեսրայրինԲռnւնցքnվ hարվածել են տղանեից մեկի դեմքին, կադրերը կանՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան Մահացել է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի մայրը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանԱշխարհի ամենագաղտնաշատ կառույցներից մեկը՝ Սթոունհենջ. «Փաստ»Փոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Գազ չի լինի մի շարք հասցեներում ապրիլի 2-ին Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, ազատագրվել է Դադիվանքը. «Փաստ»Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըԳայլը հարձակվել է կնոջ վրա․ հոշոտել դեմքըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանԿապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ»Փաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Արտակարգ դեպք, Արտանիշում «Ford»-ը հարվածել է խոշոր եղջերավոր անաuունի, ապա բախվել «ՎԱԶ 2121»-ի, կnվը uատկել է․ Shamshyan Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանՀակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ»MPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան