Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Եվրամիությունը ցավակցում Է Մեծ Բրիտանիային Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ մտադիր Է նրա հետ միասին պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարության մեջ:
«Ես իմ խորը ցավակցությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ բրիտանական ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ: Վաղը մենք ձեզ հետ կողք-կողքի պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են խախտել մեր կենսակերպը»,- ասել Է Յունկերը:
Նա նշել Է, որ ահաբեկիչները թերագնահատում են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաստատակամությունը:
«Այդ վախկոտ հարձակումները միայն ամրապնդում են միասին աշխատելու մեր պատրաստակամությունը, որպեսզի պարտության մատնենք նման ստոր գործողություններ կատարողներին»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



