Մանչեսթրում վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները. Մեյ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄանչեսթրում համերգի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
«Քսաներկու մարդ մահացել Է, 59-ը՝ վիրավորվել: Տուժածները գտնվում են Մեծ Մանչեսթրի շրջանի ութ տարբեր հոսպիտալներում: Շատերն օրհասական վիճակում են: Մենք գիտենք, որ վիրավորվածների եւ սպանվածների թվում շատ երեխաներ ու երիտասարդներ կան»,-լրագրողներին ասել Է Մեյը՝ ամփոփելով COBRA կառավարական արտակարգ կոմիտեի նիստի արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



