12-րդ դասարանն այս տարի կավարտի 19.618 աշակերտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2017-2018 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ:
Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-ից 23-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



