Չինացին քաղաքում շրջել Է վզափոկով կոկորդիլոսի հետ եւ հետո դրանից խորոված պատրաստել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել Է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված Է պատրաստել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը:
Երախը մեկուսաժապավենով փաթաթված կոկորդիլոսը տիրոջ հետեւից քայլել Է հետին թաթերի վրա՝ հատուկ լծասարքով: Արտասովոր տեսարանը գրավել Է բազմաթիվ մարդկանց: Ոմանք փորձել են լուսանկարվել սողունի հետ:
Չինացին կոորդիլոսին տարել Է իր խորովածանոց, ինչից հետո մորթել Է գիշատչին եւ դրա միսը խորովել վաճառելու համար:
Սողունի երկարությունը կազմել Է շուրջ մեկուկես մետր: Դրան պահում Էին ֆերմայում, որտեղ կոկորդիլոսներ են բուծում մսի համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



