Արցախի Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ արժեւորել նման ամուր կապերի պահպանումը նաեւ ապագայում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



