Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 95 անգամ, կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԱՀ ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։
Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



