Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչը հացադուլ է սկսել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrat Haber-ը:
Դեփարդոնը ձերբակալվելուց հետո տարվել է Գազիանթեփ, որտեղից պետք է արտաքսվեր երկրից, սակայն արդեն 18 օր է, ինչ պահվում է ճաղերի հետևում: Նրա փաստաբանները պաշտպանյալի առնչությամբ դիմել են ներքին գործերի նախարարություն:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս ձերբակալման առնչությամբ նշել է, որ Թուրքիայում միջազգային լրատվամիջոցների աշխատողների ձերբակալություններն արդեն հասնում են դիվանագիտական ճգնաժամ առաջացնող մակարդակի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



