Հոնդուրասում ավտոբուսը բախվել է հրշեջ մեքենային, 17 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 17 մարդ է զոհվել, 14-ն էլ վիրավորում ստացել այն ավտովթարում, որը տեղի է ունեցել ուրբաթ Հոնդուրասի հյուսիսում։ Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, ավտոբուսը բախվել է հրշեջ մեքենայի։
Հայտնի է, որ զոհվածների շարքում նաեւ վեց երեխա կա։ Նրանցից երեքը մահացել են Սան Պեդրո Սուլայի քաղաքային հիվանդանոցում։ Տուժածներին տարհանելու համար օգտագործել են ուղղաթիռներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ վարկածներից մեկի՝ ավտոբուսը վարելու ընթացքում շրջվելուց հետո բախվել է հրշեջ մեքենային։ Մեկ ուրիշ տվյալներով, ավտոբուսի վարորդը անհայտ պատճառներով կորցրել էր ղեկի կառավարումը։ Ողբերգության հանգամանքների հետաքննությամբ սկսել են զբաղվել իրավասու մարմինների ներկայացուցիչները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



