Որտեղ և ում մասին են ինչ ասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոհանին պատասխանելով ամերիկյան լրագրողի հարցին, թե, արդյո՞ք, Իրանը մտահոգ չէ Սաուդյան Արաբիա–ԱՄՆ ռազմական համագործակցությամբ, հայտարարել է, որ Իրանում իշխանությունը հիմնված է ազգային օժանդակության և արդարացի ընտրությունների, ոչ թե միայն ռազմական պոտենցիալի վրա: ԻՌՆԱ–ի վկայությամբ՝ ընտրություններից հետո անցկացված առաջին ասուլիսի ընթացքում Ռոհանին հայտարարել է, թե իրենք Սաուդյան Արաբիային միշտ էլ բարեկամ են դիտարկել և այժմ էլ հույս ունեն, որ իշխանությունը վերջապես ճիշտ լուծումներ կգտնի ներսի ու դրսի համար:
Ինչ վերաբերում է Էր–Ռիադի՝ Իրանին վերաբերող հայտարարություններին, Ռոհանին նշել է, թե «տարօրինակ հայտարարություններ են հնչել իմ երկրի մասին, որտեղ միլիոնավոր մարդիկ են ճիշտ այդ օրերին ազատորեն քվեարկել իշխանության ձևավորման համար և մի երկրում, որտեղ երբեք քվեարկության արկղ էլ չեն տեսել ու չգիտեն՝ ինչ բան է ընտրությունը»: Ռոհանին հույս է հայտնել, որ մի գեղեցիկ օր սաուդիներն էլ ընտրություններով ազգային իշխանություն կձևավորեն և համոզում է հայտնել, որ հենց այդ օրվանից նրանք ավելի հզոր կլինեն, քան՝ այժմ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



