Վախճանվել Է Ստալինի թոռը՝ Ալեքսանդր Բուրդոնսկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾանր հիվանդությունից հետո մայիսի 23-ի երեկոյան հիվանդանոցում վախճանվել Է Իոսիֆ Ստալինի թոռը՝ թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բուրդոնսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում, որտեղ նա աշխատում Էր:
«Ալեքսանդր Բուրդոնսկին վախճանվել Է կյանքի 76-րդ տարում: Նրա հետ հրաժեշտը կկայանա թատրոնում, քաղաքացիական հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամանակը հայտնի կդառնան ավելի ուշ»,-ասել Է թատրոնի ներկայացուցիչը:
Ալեքսանդր Բուրդոնսկին խորհրդային եւ ռուս բեմադրող ռեժիսոր Է, ՌԴ ժողովրդական արտիստ (1996 թ.): Նա ավիացիայի գեներալ-լեյտենանտ Վասիլի Ստալինի ավագ որդին Է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



