Լոնդոնի օդանավակայանում տղամարդ Է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը մայիսի 24-ին զետեղվել Է Սքոթլենդ Յարդի պաշտոնական կայքում:
Դրա համաձայն՝ տաղամարդը, որը բերման Է ենթարկվել մայիսի 23-ի երեկոյան, պատրաստվում Էր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը: Հայտարարության մեջ նշվում Է, որ գործողությունը կապված Է Սիրիա նրա հնարավոր ուղեւորության հետ:
Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այդ ձերբակալությունը կապված չԷ Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



