Քադիրովը դեմ Է դպրոցներում ավարտական երեկույթներ անցկացնելուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն այն կարծիքին Է, որ ավարտական երեկույթները չպետք Է անցկացվեն դպրոցներում: Այդ մասին նա հայտարարել Է հանրապետության կրթության եւ գիտության նախարար Իսմայիլ Բայխանովի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է Չեչնիայի կառավարության կայքը:
«Անցած տարիներին ծնողներն ինձ հաճախ Էին դիմում ավարտական երեկոյի համար ամեն տեսակ դրամահավաքների մասին բողոքներով: Ավարտական երեկույթները միշտ եղել են ու կլինեն: Բայց միայն մեկ ուղղում՝ դրանք պետք Է անցկացվեն դպրոցների պատերից դուրս»,-ասել Է Քադիրովը:
Նրա խոսքով՝ այսուհետեւ այդ հարցը կամավորության հիմունքներով կլուծեն ծնողական կոմիտեներն ու շրջանավարտները:
«Ծնողներն իրենց հայեցողությամբ կարող են ավարտական երեկույթները կազմակերպել տարբեր սրճարաններում ու ռեստորաններում: Դպրոցական ուսումնառությունն ավարտելը նշել ցանկացողների համար նման վայրերի պակաս հանրապետությունում չկա»,-նշել Է Քադիրովը:
«Այսպիսով, դպրոցներում բացառվում են դրամահավաքները: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ավարտական երեկույթներ անցկացվելու են, բայց միայն դպրոցների պատերից դուրս»,-ընդգծել Է հանրապետության ղեկավարը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



