Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը դրական է գնահատում մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները. Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի վերընտրվելը բարենպաստ է եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի համար:
 
«Հենց Հասան Ռոուհանիի օրոք սկիզբ դրվեց ռուս-իրանական ռազմավարական երկխոսությանը, ինչը շատ կարեւոր է, այսինքն՝ այժմ մենք խոսում ենք ռազմավարական երկխոսության մասին, որը տանում է դեպի ռազմավարական գործընկերություն: Ըստ իս՝ այդ երկխոսության ամրապնդումը Ռոուհանիի օրոք ավելի հեշտ կընթանա: Մարտի վերջին օրերին Ռոուհանին այցելեց Ռուսաստան, եւ մի շարք համատեղ որոշումներ կայացվեցին, որոնք կրկին նրա օրոք ավելի հեշտ կլինի իրականացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
 
Փորձագետը նշեց, որ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդմանը զուգահեռ կանխատեսում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացում:
 
«Ինչու, որովհետեւ Թրամփը, հավանաբար, կսատարի Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային, որն ունի գումար: Սաուդյան Արաբիայի հետաքրքրությունների շրջանակը, որը փոքր-ինչ թուլացել էր Բարաք Օբամայի ղեկավարության ժամանակ, ըստ երեւույթին, կվերադառնա իր տեղը, իսկ Սաուդյան Արաբիան Իրանի տարածաշրջանային հակառակորդն է: Եվ եթե Իրանի հարաբերությունները վատանան, ապա փոխգործակցության համար այն ավելի բաց կլինի հարեւանների հետ, եւ այս առումով Հայաստանը հենց այդ բարեկամ երկիրն է, որի հետ կկարողանա փոխգործակցել»,-ընդգծեց Վլադիմիր Եվսեեւը:
 
Նա նաեւ առաջարկեց համապատասխան աշխատանքներ կազմակերպել Հայաստան-Իրան-Ռուսաստան եռանկյունու ձեւավորման ուղղությամբ:
 
«Ընդ որում, այն պետք է միտված լինի ոչ միայն քաղաքական համագործակցությանը, այլեւ ռազմական, որի հիմքերն ունենք: Այս առումով կցանկանայի նաեւ ուրախությամբ նշել ՀՀ պաշտպանության նախարարի՝ Իրան կատարած այցը, որի ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,-եզրափակեց Վլադիմիր Եվսեեւը:
 
Մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանին վերընտրվեց երկրի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 57 տոկոսը: Իրանի նախագահի պաշտոնին հավակնում էին չորս թեկնածու՝ Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 56 մլն քաղաքացիների շուրջ 70 տոկոսը:
 
Սյուզի Մուրադյան
Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի