Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի ավանդական հեղափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում:
«Ես կարող եմ հայտնել, որ այսօր պահակախմբերի հերթափոխում չի լինի»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ որոշումն ընդունվել Է, որպեսզի ազատեն ավանդական արարողության ժամանակ փողոցների փակմամբ զբաղվող ոստիկաններին:
Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ թագավորական գվարդիական զինվորների պահակախմբի հերթափոխումն առավել գունեղ եւ հայտնի արարողությունն Է Լոնդոնում, որն ավանդաբար գրավում Է հազարավոր զբոսաշրջիկների:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



